Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի տարածքում այլևս հավաքական հայություն չկա

Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի տարածքում այլևս հավաքական հայություն չկա
07.07.2025 | 12:35

Թուրանին, որի շինարարությունը շատ մեծ հաջողությամբ իրացնում են Թուրքիան և Ադրբեջանը, մեր ինտեգրվելու ողջ խնդիրն այն է , որ պարզապես մենք այլևս չենք լինի։

Պարզապես պետք է նայել իրատեսորեն։

Թուրքիայում ապրող քրդերը, որոնք մեկ տասնյակ միլիոնից ավելի են, չունեն ոչ մի ինքնավարություն։

Հույները, հայերը, ասորիները, որոնք Թուրքիայի տարածքի օրինական բնիկներն են եղել, բացարձակ ոչնչացված են կամ կրոնափոխված ու մայրենի լեզուն մոռացած։

Աննշան քանակությամբ մնացել են միայն Ստամբուլում։

Ադրբեջանում բնիկ ժողովուրդները` լեզգիները, թալիշները, թաթերը, ուդիները չունեն ոչ մի ինքնավարություն։

Մեծ մասը թուրքացվել է և մայրենին մոռացել։

Իսկ Արցախի հայությանը ևս վիճարկվեց Դաշտային Արցախի, Բաքվի, Սումգայիթի հայության ճակատագիրը` գաղթը հայրենի բնօրրանից։

Հայություն չկա այլևս Ադրբեջանցի տարածքում։

Այսինքն՝ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի տարածքներում այլևս հավաքական հայություն չկա։

Էն ո՞ր անասունն է մեզ համոզում, թե Թուրանի տարածքում, որին եթե ընդգրկվի Հայաստանի Հանրապետությունը, մենք կլինենք ու կմնանք։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ